Թաիլանդում բողոքի ցույցերը շարունակվում են. ցուցարարներն անջատել են ոստիկանության հոսանքը

13:25 • 28.11.13

Թաիլանդում բողոքի ցույցերը ներառել են Բանգկոկից դուրս նաև այլ բնակավայրեր, որոնց թվում են Չումպհոնեն, Կանչանաբուրին, Փհուքեթը, Սուրինը և այլն, հայտնում է Russia Today-ը:

 

Ըստ աղբյուրի` ցուցարարները գրավել են իշխանական հաստատությունների գրասենյակները 33 նահանգներում:

 

Թաիլանդում 4-րդ օրն է, ինչ շարունակվում են երկրի վարչապետի դեմ բողոքի ցույցերը: Նախօրեին ցուցարարները գրավել էին մի քանի նախարարություններ: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` շատ նախարարություններում աշխատակիցները ևս միացել են ցուցարարներին: Այլ դեպքերում կառույցներն իրենց աշխատանքը շարունակում են այլ տարածքներից:

 

France-Presse-ը նույն առիթով փոխանցում է, որ ցուցարարներն անջատել են էլեկտրականությունը երկրի ոստիկանության բաժանմունքներում։