Տիմոշենկոն կոչ է արել ԵՄ-ին չպահանջել նրա ազատ արձակումը

09:55 • 28.11.13

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել ԵՄ-ի առաջնորդներին Կիևի հետ համաձայնագիր կնքել՝ չպահանջելով իր ազատ արձակումը, գրում է Взгляд-ը:

 

«Եթե Յանուկովիչն ընդունի դրական որոշում, ես ձեզ ջերմորեն խնդրում եմ ստորագրել համաձայնագիրն առանց վարանելու և առանց որևէ պահանջների, այդ թվում և իմ ազատ արձակմանը վերաբերող»,- Տիմոշենկոյի ուղերձը ներկայացրել է նրա «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը:

 

Եվրոպայի հետ ասոցացումից տնտեսական կորուստների և Ռուսաստանի կողմից ճնշումների մասին փաստարկները նախկին վարչապետը կեղծ է համարում: Համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու Յանուկովիչի գլխավոր նպատակը, նրա խոսքով, «նրա ավտորիտար ռեժիմի լեգիտիմացումն է»:

 

Տիմոշենկոն կարծում է, որ եթե Յանուկովիչը չստորագրի Վիլնյուսում համաձայնագիրը, ապա դա երբեք այլևս չի անի: Միևնույն ժամանակ Ուկրաինայի և՛ նախագահը, և՛ վարչապետն ավելի վաղ հայտարարել են, որ Կիևը ձգտում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել, սակայն վերանայված պայմաններով և միայն Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցություններից հետո: