Ուկրաինայի ընդդիմությունը կոչ է արել ԵՄ-ին երկարաձգել երկրում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը

17:16 • 28.11.13

Ուկրաինացի ցուցարարները կոչ են անում ԵՄ-ին երկարաձգել երկրում Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության աշխատանքը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերությունն այսօր. քաղաքական մարտահրավերներ և քաղաքացիական հասարակություն» համաժողովի ժամանակ հայտնել է ելույթ ունեցող «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:

 

«Առաքելության խնդիրները կմնային նույնը՝ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրում և Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակում»,- հայտարարել է նա: Սակայն նշանակալից փոփոխություններ Կիևի քաղաքական ուղեգծում ընդդիմությունը, նրա խոսքով, չի ակնկալում, «մինչև չփոխվի իշխանությունը»:

 

«Երեք տարի պնդում էին, որ Ուկրաինան ձգտում է դառնալ ԵՄ ասոցացված անդամ, և հանկարծ մեկ վայրկյանում մտափոխվեցին»,- նա իր տեսակետն է հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հարցով Կիևի դիրքորոշման վերաբերյալ: