Կիևում «հուղարկավորել» են Ուկրաինայի եվրաինտեգրումը

15:00 • 28.11.13

Ուկրաինայի՝ Եվրամիությանն ինտեգրվելուն դեմ արտահայտվողները «Ո՛չ ԵՄ-ի հետ ասոցացմանը» խորագրով թատերական ակցիա են կազմակերպել Կիևում։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ակցիայի կազմակերպիչները «հուղարկավորել» են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։

 

«Սլավոնական գվարդիա» և «Ուկրաինայի քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն «անոնիմուսի» դիմակներով, թատերականացված ակցիա են իրականացրել։

 

Նրանք անցել են Կիևի փողոցներով՝ ուղեկցելով համաձայնագրի «դագաղը»։ Դագաղը տեղափոխել են տղամարդիկ՝ բանվորի, բժշկի և զինվորականի հանդերձներով։