Ուկրաինան և ԵՄ-ն միասնական օդային տարածքի մասին համաձայնագիր են նախաստորագրել
Վիլնյուսում հինգշաբթի Ուկրաինայի և ԵՄ-ի միջև միասնական օդային տարածքի մասին համաձայանգիր է նախաստորագրվել: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ ԵՄ-ի Լիտվայի ներկայացուցչության կայքին հղումով:
«Ուկրաինան և ԵՄ-ն Վիլնյուսի՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում միացյալ ավիացիոն տարածքի մասին համաձայնագիր են նախաստորագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերին Ուկրաինան և ԵՄ-ն ավարտել են միացյալ ավիացիոն տարածքի մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և պայամանավորվել հետագա գործողությունների մասին՝ փաստաթղթի ստորագրման համար:
Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Վիլկուլն ավելի վաղ կանխատեսել էր, որ համաձայնագրի ստորագրումն կներգրավի նոր ավիափոխադրողների, ինչը կնպաստի ուղևորների հոսքի աճին:










