Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց (տեսանյութ)

13:43 • 28.11.13

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքից Մոսկվա ժամանած Airbus А-320 ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց։


Ինչպես տեղեկացնում է Life News-ը, «Ուրալի ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորները տարհանվել են։


Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 09։00-ին՝ դեռևս չպարզված հանգամանքներում։


«Ուրալի ավիաուղիներ»-ից տեղեկացրել են, որ արտակարգ պատահարի պատճառը եղել է ուժգին քամին։

 

Ինքնաթիռում եղել է 103 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Նրանք ժամանակին տարհանվել են, տուժածներ չկան։ Միջադեպից հետո օդանավակայանի թռիչքուղիներից մեկը ժամանակավորապես փակվել է։