Washington Post-ի գլխավոր գրասենյակը կվաճառվի 159 միլիոն դոլարով

08:53 • 28.11.13

Washington Post թերթը պայմանավորվել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գլխավոր գրասենյակի վաճառքի մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Washington Post-ի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Սպիտակ տան մոտակայքում, 159 միլիոն դոլարով կգնի անշարժ գույքի վրա մասնագիտացած ընկերություններից մեկը:

Գործարքը նախատեսվում է ավարտել 2014 թվականի մարտին: Ընկերության անունը, որը համաձայնել է ձեռք բերել խմբագրության շենքը, հայտնի չէ:


Washington Post-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խմբագրությունը տարածք է վարձելու իր հին շենքում, մինչև չլուծվի նոր գրասենյակի հարցը:


2013 թվականի օգոստոսին Washington Post-ը 250 միլիոն դոլարով գնել է ինտերնետ-խանութ Amazon.com-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը: Սակայն հայտնի է, որ Վաշինգթոնի գրասենյակի գնորդի որոնումները թերթը սկսել է դեռ սեփականատիրոջ փոխվելուց առաջ: