Թաիլանդում ցուցարարները գրավել են բանակի կենտրոնական շտաբը
Թաիլանդում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, և մոտ 1000 հոգի ներխուժել է Բանգկոկում Թաիլանդի թագավորական բանակի գլխամասային գրասենյակ, հայտնում է The Guardian-ը:
Սա մի քանի օր ծավալվող ակցիայի վերջին զարգացումն է, որի նպատակը վարչապետ Յինգլուք Շինավատրային տապալելն է:
Ցուցարարներն ասել են, թե իրենք չգիտեն` ում կողմից է բանակը հանդես գալիս այս իրավիճակում: Հարյուրավոր այլ մարդիկ հավաքվել են վարչապետի կուսակցության գրասենյակի մոտ` պահանջելով, որ նա հեռանա:
Հինգշաբթի ցուցարարները հրաժարվել էին ընդունել վարչապետի` երկխոսություն սկսելու առաջարկը: Իսկ նախորդ օրերին գրավել էին նախ մի քանի նախարարությունների շենքեր մայրաքաղաքում, ապա պետական մարմինների գրասենյակներ` նահանգներում:
Ցուցարարների առաջնորդը նախկին կառավարության վարչապետ Սութհեփ Թաուգսուբանն է:










