Ադրբեջանը և ԵՄ-ն ստորագրել են վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը

12:09 • 29.11.13

Ադրբեջանը և ԵՄ-ն ուրբաթ Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Վիզային ռեժիմի դյուրացումը վերաբերում է առաջին հերթին գիտական աշխատողներին, ուսանողներին, բուժման նպատակով մեկնող քաղաքացիներին, պետական պաշտոնյաներին, ինչպես նաև անձանց, որոնք ԵՄ են գնում մարզական, մշակութային և հումանիտար միջոցառումների մասնակցելու նպատակով:

 

Ադրբեջանի պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, Վիլնյուս էր ժամանել հինգշաբթի: