Թուրք նախարարը չի կարողացել աչքը կտրել հույն նախարարուհու լանջաբացվածքից
Թուրքիայի՝ ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշն անհարմար դրության մեջ է հայտնվել հույն նախարարի լանջաբացվածքի պատճառով, տեղեկացնում է թուրքական OdaTV-ի կայքը։
Ստամբուլում Հունաստանի զբոսաշրջային գրասենյակի բացման արարողության ընթացքում Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյաննին յուրաքանչյուր հրավիրյալի անհատական մոտեցում է ցուցաբերել։
Նա մոտեցել է նաև Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարարին, և այդ պահին լրագրողները ֆիքսել են, թե ինչպես Բաղըշի աչքից չի վրիպում հույն նախարարի լանջաբացվածքը։
Լուսանկարը Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ է դարձել։











