ԱՄՆ-ում սկսվել է «սև ուրբաթը»

09:34 • 29.11.13

Ամերիկացիները պատրաստվում են Սուրբ Ծննդյան ու Ամանորի կապակցությամբ սպասվելիք տոնական զեղչերի սեզոնին, որը մեկնարկում է այսօր։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, այս սեզոնը միշտ մեկնարկում է Գոհաբանության տոնի հաջորդ օրը, որը հաճախ անվանում են «սև ուրբաթ»։ Այն համարվում է տարվա ընթացքում շոփինգի գլխավոր օրը։

 

Սակայն այս տարի «սև ուրբաթի» ավադույթը խախտվել է, ու զեղչերը սկսվել են մի օր շուտ։