Եվրամիությունն ափսոսում է Ուկրաինայի հետ համաձայնագիր չկնքելու համար. Հերման Վան Ռոմպեյ
Եվրամիությունն ափսոսում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր չկնքելու համար, որը «համագործակցության ամենալայն առաջարկն էր Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների համար»։ Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ավարտին:
Նա հավելել է, որ Եվրամիությունն ակտիվ աշխատելու է Մոլդովայի և Վրաստանի հետ 2014 թվականին Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար:
Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը թույլ կտա այդ երկրին երկարաժամկետ հեռանկարում բարձրացնել իր ՀՆԱ-ն 6 տոկոսով:










