Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը պատրաստ կլինի 2014 թվականի մայիսին
Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի պետական կառավարման մարմինները մշակում են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծը և նախատեսում են պատրաստել փաստաթուղթը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը, հաղորդում է gazeta.ru-ն:
«Պայմանագրի նախապատրաստումը բավական ակտիվ է տարվում, տեղի են ունենում երեք երկրների պետական մարմինների միջև խորհրդակցություններ: Նպատակն աշխատանքը մինչև 2014 թվականի մայիս ավարտելն է»,- ասել է Բելառուսի արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկին:
Նա նաև պարզաբանել է, որ պայմանագրի նախագիծը ենթադրում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմերի իրականացում: «Նորմերն աշխատում են և կամրագրվեն պայմանագրի շրջանակներում»,- հավելել է նախարարը:










