ԱՄՆ-ում բասկետբոլի մարզիչը տուգանվել է 50.000 դոլարով հյութը հատակին թափելու համար (տեսանյութ)

09:26 • 29.11.13

«Բրուքլին Նեթս» բասկետբոլային թիմի գլխավոր մարզչին՝ Սեմ Քիդին, տուգանել են 50 հազար դոլարով՝ խաղի ժամանակ գազավորված ըմպելիքը հատակին թափելու համար։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝  Yahoo!-ին հղումով, խաղի ավարտից 8 վայրկյան առաջ ոչ մի «թայմ աութ» այլևս չի մնացել, և խմբի մարզիչը որոշել է կանգնեցնել վայրկենաչափը՝ հատակին միտումնավոր թափելով գազավորված ըմպելիքն ու բախվելով իր թիմի պաշտպանի հետ։ Տեսագրության մեջ երևում է, որ մինչ այս միջադեպը մարզիչը խնդրում է պաշտպանին հրել իրեն։

 

Այսպիսով՝ մարզիչը ցանկանում էր ժամանակ շահել ու խաղի մարտավարութունը բացատրել իր թիմին։ Սակայն Քիդսն իր մեղքը հերքում է՝ ասելով, որ հյութը թափվել է քրտնած ձեռքերի պատճառով։ Ամեն դեպքում «Բրուքլին Նեթսին» այդպես էլ չի հաջողվել հաղթել։