Ջրհեղեղի հետևանքով իր ողջ ունեցվածքը կորցրած կինը 1000 եվրո է գտել և վերադարձրել տիրոջը

08:19 • 29.11.13

Սարդինիա կղզում ջրհեղեղից տուժած կինը 1000 եվրո գումար է գտել և վերադարձրել տիրոջը:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Օլբիա քաղաքի բնակչուհին, ով ջրհեղեղի ժամանակ կորցրել է գրեթե ողջ ունեցվածքը, ինչպես աղետի հետևանքով այլ տուժածներ, դիմել է օգնության տրամադրման կենտրոն: Կենտրոնը տեղակայված է եղել եկեղեցիներից մեկում, որտեղ օգնություն տրամադրել ցանկացողները հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ են բերել:


Նվիրաբերված բաճկոններից մեկի գրպանում կինը 1180 եվրո կանխիկ գումար է հայտնաբերել: Չնայած իր աղետալի իրավիճակին՝ 55-ամյա կինը դիմել է կենտրոնի կազմակերպիչներին՝ խնդրելով գտնել գումարի տիրոջն ու վերադարձնել այն: Ինչպես հայտնում է Italia-ru.com-ը՝ բաճկոնի գրպանում հայտնաբերված որոշ կտրոններով վերջիններս կարողացել են գտնել գումարի տիրոջն ու վերադարձնել այն: