Թուրքիայի նախագահականի մոտ Գյուլի դեմ մահափորձ պլանավորելու համար կասկածվող անձ է ձերբակալվել

14:33 • 29.11.13

Թուրքիայի նախագահական նստավայրի մոտակայքում ձերբակալվել է մի անձ, ով կասկածվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի դեմ մահափորձ իրականացնելու մտադրության համար, հայտնում է «Բուգյուն» կայքը։

Նրա մոտից առգրավվել է անօրինական զենք և «Սպանություն» ծածկագրով սկավառակ։

 

33-ամյա Մեհմեթ Սահիլ Ադլիի կասկածելի վարքը գրավել է անվտանգության աշխատակիցների ուշադրությունը։ Նա բերանում փամփուշտ է պահել, իսկ մոտից հայտնաբերվել է անօրինական զենք, թմրանյութ և CD:

 

Ձերբակալված անձով զբաղվում է Ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը։ Հենց վարչությունն էլ պարզել է, որ «Սպանություն» վերնագրով սկավառակում Աբրահամ Լինքոլնի սպանության մասին ֆիլմ է եղել, նաև՝ պատմական իրերի նկարներ։

 

Կասկածյալը հայտնել է, թե իր նպատակը ոչ թե սպանելն է եղել, այլ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպելն ու պատմական նմուշների նկարները նրան ցույց տալով՝ դրանք պահելու համար օգնություն խնդրելը։