«Դեպի Արցախ» խորագրով hեռուստամարաթոնը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. հանգանակվել է 22, 661, 371 դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ի արդյունքում, որը կրում էր «Դեպի Արցախ» խորագիրը, հանգանակվել է 22 մլն 661 հազար 371 դոլար, որը շուրջ 1,2 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Համահայկական դրամահավաքից ստացված գումարը կուղղվի 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը։ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն այլընտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի և Արցախի հյուսիսային շրջանների միջև` զգալիորեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով:
Մինչ հեռուստամարաթոնն անցկացված դրամահավաք-ճաշկերույթների, հեռախոսամարաթոնների, փոստային հանգանակությունների միջոցով հավաքված գումարներն էլ կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում հայկական դպրոցների կառուցմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի 15-րդ ամենամյա hեռուստամարաթոնի արդյունքում ստացվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն։Հանգանակված գումարը հատկացվել էր Ղարաբաղի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության խնդիրների լուծմանը:










