Լոս Անջելեսում ընթացող «Հեռուստամարաթոն 2013»-ին ժամը 01.30-ի դրությամբ հավաքագրվել է 7.944.861 դոլար

01:36 • 29.11.13

Լոս Անջելեսում ընթացող՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին ժամը 01.30-ի դրությամբ հավաքագրվել է 7.944.861 դոլար:


«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ hեռուստամարաթոնը մեկնարկել է նախօրեին՝ նոյեմբերի 28-ին, Երևանի ժամանակով՝ 20.00-ին և կշարունակվի մինչև այսօր վաղ առավոտ՝ ժամը 08.00-ն:


«Հեռուստամարաթոն 2013»-ին նվիրաբերված գումարները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի (116կմ) կառուցմանը: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի և Արցախի հյուսիսային շրջանների միջև` զգալիորեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով:

 

Մինչ հեռուստամարաթոնն անցկացված դրամահավաք-ճաշկերույթների, հեռախոսամարաթոնների, փոստային հանգանակությունների միջոցով հավաքված գումարներն էլ կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում հայկական դպրոցների կառուցմանը: