Ֆիլիպիններում թայֆունից տուժած շրջանները վերականգնելու համար 4 մլրդ եվրո կպահանջվի. ՄԱԿ
Ֆիլիպիններում «Հայան» թայֆունից տուժած շրջանների վերականգնման համար կպահանջվի մինչև 10 տարի և 4 մլրդ եվրո, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետներին։
Աղետից ամենաշատը տուժած Տակլոբան քաղաքում շվեյցարացի մասնագետներն օգտագործում են անօդաչու սարքեր՝ դիակներ փնտրելու, ճանապարհներ բացելու և վնասի չափերը որոշելու համար։
Հաղորդվում է, որ «Հայան» թայֆունի զոհերի թիվը հասել է 5.500-ի, ավելի քան 1.700 մարդ համարվում է անհետ կորած, մոտ 26.000 մարդ ստացել է վնասվածքներ։ Իշխանությունները կարծում են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։










