Թուրքիան և Իրաքի քրդերը գաղտնի նավթային համաձայնագիր են կնքել

15:08 • 29.11.13

Իրաքի Քրդստանից նավթն ու գազը շուտով Թուրքիայի միջոցով նավթագազամուղներով կարտահանվի, հայտնում է Al Jazeera-ն` նշելով, որ Թուրքիայի և Իրաքի քրդերի միջև գաղտնի համաձայնագիր է կնքվել:

 

Դա տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի և Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի 3-ժամյա հանդիպումից հետո:

 

Աղբյուրը նկատում է, որ դա կարող է բարկացնել Բաղդադին, որն իր հավակնություններն ունի Իրաքի բոլոր նավթային ռեսուրսների նկատմամբ: Իսկ նման համաձայնագիրը ոտնձգություն կհամարի իր ինքնիշխանության դեմ:

 

Նախատեսվում է, որ մինչև 2015-ն օրական 1 մլն բարել նավթ կարտահանվի, իսկ գազի արտահանումը կսկսվի 2017-ի սկզբին: