Չեխիայի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Ստոկհոլմում կոշտ վայրէջք է կատարել
Չեխիայի ռազմական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Ստոկհոլմի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց։ Այս մասին տեղեկացրել է Չեխիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Յան Պեյշեկը, հայտնում է Взгляд-ը։
«Կարող եմ հաստատել, որ հինգշաբթի Ստոկհոլմի օդանավակայանում Як-40 ռազմական ինքնաթիռի վթար է տեղի ունեցել»,-ասել է Պեյշեկը։
Կոշտ վայրէջքի ժամանակ չեն աշխատել ինքնաթիռի արգելակները։
Як-40 ինքնաթիռում եղել է 11 մարդ, այդ թվում՝ Չեխիայի պաշտպանության առաջին փոխնախարար Դենիել Կոշտովալը և օդուժի հրամանատար Լիբոր Շտեֆանիկը։
Չեխիայի պաշտոնական պատվիրակությունը Ստոկհոլմ է մեկնել՝ շվեդական JAS-39 Gripen կործանիչները վարձակալելու շուրջ բանակցություններ վարելու համար։










