Ինքնասպանության փորձ. Քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակ կամրջից (թարմացված)
ՀՀ ԱԻ նախարարություն նոյեմբերի 29-ին, ժամը 11.05-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով «Կիևյան» կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել «Հաղթանակ» կամրջի վրա, որը կանխվել է ՃՈ աշխատակիցների կողմից:
shamshyan.com կայքի տեղեկություններով՝ տղամարդը Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Է. Շահինյանն է, ով ինքնասպանության փորձ կատարելուց առաջ իր վարած Mercedes մակնիշի 44 PP 414 համարանիշի ավտոմեքենան կայանել է «Հաղթանակ» կամրջի վրա: Նա ոստիկաններին հայտնել է, որ այդ քայլին փորձել է դիմել անլուծելի սոցիալական խնդիրների պատճառով, իսկ ինքը աշխատում է որպես տաքսու վարորդ:










