Տիմոշենկոյին հիվանդանոցից կտեղափոխեն գաղութ

15:22 • 29.11.13

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում, կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, գրում է gazeta.ru-ն:


«Մեր տեղեկություններով, որ ստացել ենք նախագահի գրասենյակից, չնայած ընդդիմության առաջնորդի առողջական վիճակին, որոշում է կայացվել նրան տեղափոխել գաղութ», -ասել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

 

Նախօրեին հաղորդվում էր, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը վատացել է՝ հայտարարած հացադուլի պատճառով:

 

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի՝ Տիմոշենկոյին ուղղված նամակում, որը փոխանցվել է Տիմոշենկոյի դստերը, Շուլցը կոչ է արել դադարեցնել հացադուլը, որը նա սկսել էր ի նշան «եվրամայդանի» մասնակիցների հետ համերաշխության: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Ես կրկին հայտնում եմ իմ և ողջ Եվրոպական խորհրդարանի աջակցությունն այն ապագային, որի համար դուք պայքարում եք հանուն ուկրաինացի ժողովրդի»,- ասված է նամակում: