Ուկրաինայում շարունակվում են «Եվրամայդանի» ակցիաները
Կիևում՝ Անկախության մայդանում, շարունակվում են Ուկրաինայի եվրաինտեգրման աջակիցների բողոքի ակցիաները: Ողջ գիշեր հրապարակում է մնացել մի քանի հարյուր մարդ: Ոստիկանության հետ բախումներ չեն եղել, հաղորդում է svoboda.org-ը:
Այսօր Ուկրաինայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող այսպես կոչված՝ «Եվրամայդանի» մասնակիցները ցանկանում են «կենդանի շղթա» կազմել Կիևի Եվրոպական հրապարակից մինչև Լեհաստանի սահման: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ ձեռք ձեռքի բռնի ամենաքիչը 500 հազար մարդ:
Շաբաթ և կիրակի օրերին Կիևում սպասվում են նոր բազմահազարանոց բողոքի ակցիաներ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կասեցնելու մասին ուկրաինական կառավարության որոշման դեմ: Ընդդիմությունը կոչ է անում գործադուլ հայտարարել, արգելափակել կառավարության շենքը և հասնել Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականին:










