Մերկ բողոք. Վիլնյուսում ձերբակալել են Յանուկովիչի դեմ բողոքող Femen-ի ակտիվիստուհուն

14:28 • 29.11.13

Վիլնյուսում ձերբակալել են Femen-ի ուկրաինացի ակտիվիստուհուն՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր չստորագրելու Վիկտոր Յանուկովիչի որոշման դեմ թոփլես-ակցիայի համար, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Balsas-ին:

 

Ակտիվիստուհին կոչ էր անում Ուկրաինայի նախագահին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

 

Հաղորդվում է, որ կինը Եվրամիության դիվանագետների առջև է հայտնվել կրծքին «Ukraine to EU» գրությամբ:

 

Ակտիվիստուհուն ձերբակալել են և տեղափոխել Վիլնյուսի ոստիկանական բաժին: