Ուկրաինան չստորագրեց, իսկ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

11:55 • 29.11.13

Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան այսօր նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

 

Ինչպես տեղեկանում ենք Russia Today-ից, վրացական կողմից փաստաթուղթը նախաստորագրեց արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, իսկ հակառակ կողմից՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը։ Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է մինչև 2014թ.-ի սեպտեմբեր։

 

Մոլդովայի կողմից փաստաթուղթը նախաստորագրեց երկրի վարչապետ Յուրի Լյանկեն։

 

Ինչ վերաբերում է գագաթնաժողովի գլխավոր ինտրիգին՝ Ուկրաինային, ապա երկիրն այդպես էլ չստորագրեց որևէ փաստաթուղթ։

 

Հիշեցնենք, որ երեկ Վիլնյուսում տեղի էր ունեցել Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը։