Վիլնյուսում անցկացվում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը

11:04 • 29.11.13

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այսօր անցկացվում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի 2-րդ օրը։ Հանդիպման գլխավոր թեման Ուկրաինայի՝ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելն է, գրում է Russia Today-ը։

 

«Արևելյան գործընկերությունը» Եվրոպական միության նախաձեռնությունն է, որն ուղղված է հետխորհրդային 6 երկրների հետ ինտեգրման զարգացմանը՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։

 

Ներկայում ծրագրին ակտիվ մասնակցում է միայն 2 պետություն՝ Վրաստանը և Մոլդովան։

Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ։