Ալյասկայում 10 հոգու տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

12:40 • 30.11.13

Ալյասկայի իշխանություններն այսօր հաղորդել են 10 մարդու տեղափոխող ինքնաթիռի աղետի մասին, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Fox News-ին հղումով։

 

Ավիավթարը տեղի է ունեցել գիշերը՝ Սենտ Մերիս բնակավայրի մոտակայքում։ Թեթև, մեկ շարժիչով Cessna 208 ինքնաթիռը կորել է ռադարների տեսադաշտից բնակավայրի մոտակայքում։

 

Փրկարար ծառայության աշխատակիցների համաձայն՝ աղետի վայրն արդեն հայտնաբերվել է, սակայն ոչինչ հայտնի չէ միջադեպի զոհերի մասին։