Բաքվում ազատ է արձակվել իրանցի «ահաբեկիչը»
Ադրբեջանում ձերբակալված Իրանի քաղաքացի Հասան Ֆարաջին ազատ է արձակվել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ Իրանի դեսպանատան հղումով։
Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ֆարաջին ազատ է արձակվել ուրբաթ օրը։
Նա փորձել է անցնել Իրանի տարածք, սակայն վիզայի հետ կապված խնդրի պատճառով նրան չի հաջողվել վերադառնալ հայրենիք։ Իրանցուն ուղարկել են Լենքորան՝ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար։
Հասան Ֆարաջին ձերբակալվել էր հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ։ Իրանցին անվտանգության ծառայությունների ուշադրությունն էր գրավել, քանի որ հրաժարվել էր ներկայացնել փաստաթղթերն ու փորձել էր փախուստի դիմել։










