ԱՄՆ-ի առևտրի կենտրոնում բարիկադավորված տղամարդն ինքնասպան է եղել
Կալիֆոռնիայի (ԱՄՆ) առևտրի կենտրոններից մեկում բարիկադավորված տղամարդը, որը սպառնում էր ինքնասպան լինել, եթե փորձեն ձերբակալել իրեն, ինքնասպան է եղել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նրա մարմինը հայտնաբերել են ոստիկանական հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնք գրոհով գրավել են կենտրոնը։ Ոստիկանությունը գրոհի ընթացքում զենք չի կիրառել։
Ոստիկաններն այժմ զննում են առևտրի կենտրոնի տարածքը՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Հաղորդվում է, որ տղամարդը որևէ պահանջ ներկայացրած չի եղել։










