Կիևի «Եվրամայդանի» վայրում պատրաստվում են ամանորյա տոնածառ տեղադրել

13:22 • 30.11.13

Կիևի կենտրոնում այսպես կոչված «Եվրամայդանի» անցկացման վայր են ժամանել մեծ ամանորյա տոնածառի տեղադրման համար անհրաժեշտ իրերով բեռնատարներ, հաղորդում է interfax.ru-ն:

 

Ներկայում Անկախության հրապարակի տարածքում, որտեղ ավելի վաղ ակցիա են իրականացրել եվրաինտեգրման աջակիցները, կանգնած են մեքենաներ, որոնք տոնածառի տեղադրման համար մետաղական կոնստրուկցիաներ են բերել:

 

Մայդանի այդ հատվածը շրջափակված է «Բերկուտի» հատուկջոկատայիններով և փակ է հետիոտների համար: Իրավապահ մարմինների ոչ մեծ թվով աշխատակիցներ գտնվում են Մայդանի հակառակ կողմում:

 

Գիշերն իրավապահների կողմից ցրված եվրաինտեգրման համար ակցիայի տասնյակ մասնակիցներ գտնվում են Ինստիտուտսկայա փողոցում, որտեղ նրանք տարածել են Եվրամիության դրոշը: