ՊՆ համարանիշներով КамАЗ-ը բախվել է ГАЗель-ին. կա վիրավոր

16:18 • 30.11.13

Երևանում այսօր՝ նոյեմբերի 30-ին ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի բեռնատարի վարորդը  Նոր-Նորք վարչական շրջանում՝ Թևոսյան փողոցի վրա գտնվող քանդված կամրջի մոտ, հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Ասքանազ Ավդալյանի վարած ГАЗель մակնիշի 0253 Լ համարանիշի մեքենային և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը: 

 

Газель-ը սպասարկում է թիվ 266՝ Երևան-Գառնի-Գողթ երթուղին: Վթարի պահին Газель-ում եղել են 10 ուղևորներ: Հարվածի հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:

 

Ուղևորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ մի մասին դուրս են բերել մեքենայի ձախակողմյան դռնից, իսկ մյուս մասին դուրս են բերել՝ մեծ դժվարությամբ պատից հեռացնելով ГАЗель-ը:  1 ուղևոր տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում