Նյուրնբերգում բացվել է հանրահայտ Christkindlesmarkt սուրբծննդյան տոնավաճառը
Գերմանական Նյուրնբերգ քաղաքում բացվել է Ծննդյան տոների ամենահայտնի շուկան՝ Christkindlesmarkt-ը։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այն մեկնարկում է «Հիսուս մանուկի նախաբանի» ընթերցմամբ, որը գոթական եկեղեցու պատշգամբում ընթերցում է աղջիկը, որն ընտրվում է երկու տարին մեկ՝ քաղաքի բնակչուհիներից։
Տոնական արարողությունը տեղի է ունեցել կենտրոնական հրապարակում՝ մոտ 20 հազար հյուրերի մասնակցությամբ։
Այցելուներին առաջարկվում է փորձել տոնական Գերմանիայի տարբեր բարիքներ՝ հայտնի բավարական երշիկները, թխվածքներ, կոնֆետներ, շոկոլադ, չրեր, գլինթվեյն՝ սուրբծննդյան շուկաների անփոխարինելի ատրիբուտը։
Բացի այդ, այստեղ հնարավոր է գտնել տոնական զարդարանքներ, մոմեր, տարբեր իրեր։
Կազմակերպիչները հույս ունեն, որ մինչև Ծննդյան տոների ավարտը Christkindlesmarkt կայցելի ավելի քան 2 մլն մարդ։
Նյուրնբերգի տոնավաճառը համարվում է Գերմանիայի ամենահայտնի և հին տոնավաճառներից մեկը։ Առաջին գրավոր հիշատակումը դրա մասին առնչվում է 1628 թ.-ին, սակայն ենթադրվում է, որ ավանդույթը ձևավորվել է ավելի վաղ։










