Croizet կոնյակի մեկ շիշն աճուրդում վաճառվել է մոտ 157.000 դոլարով

11:19 • 30.11.13

Հոնկոնգում տեղի ունեցած աճուրդի ընթացքում գնային նոր ռեկորդ է սահմանվել. Croizet ապրանքանիշի 153 տարվա հնեցմամբ կոնյակը վաճառվել է 156. 740 դոլարով, հայտնում է luxlux.net-ը։

 

Կոնյակը ստեղծվել է ֆրանսիական հայտնի Croizet ընկերության կողմից՝ հեռավոր 1858-ին։ Ալկոհոլային խմիչքի բարձր գինը բացատրվում է այն հանգամանքով, որ 1864-1890 թթ.-ին Ֆրանսիայում գինեգործության ճգնաժամ է եղել։ Պատճառն այն է, որ այդ շրջանում Ֆրանսիայի լավագույն խաղողի այգիները ոչնչացվել էին վնասատուների պատճառով։

 

Այդ պատճառով էլ այդ շրջանում Ֆրանսիայում ստեղծված բոլոր խմիչքները բարձր են գնահատվում հավաքածուներ ունեցողների կողմից։

 

Croizet կոնյակի այս շիշը ստացել է Cuvee Leonie անվանումը։ Croizet կոնյակի տան հիմնադիր Լեոն Կրուազեն այն անվանել է իր սիրելի դստեր պատվին։ Շիշը 1892թ.-ին նվեր է տրվել դստեր՝ Լեոնի Կրուազեի հարսանիքի ընթացքում։ Լեոնին պահպանել է թանկարժեք շիշն ու որպես ժառանգություն թողել հետնորդներին։