Դանիայի թագավորական ընտանիքի «սարսափ» նկարը՝ քննադատությունների պատճառ երկրում ու երկրից դուրս (լուսանկար)
Հելոուինի տոնից հետո ներկայացված Դանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական նկարը բուռն քննադատությունների պատճառ է դարձել երկրում և երկրից դուրս, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Մարդիկ քննադատում են նկարի հեղինակին՝ դանիացի նկարիչ Թոմաս Կլյուգեին, ով Գլյուկսբուրգների դինաստիայի անդամներին ներկայացրել է ոչ թե լուսավոր դեմքերով, այլ մռայլ հայացքներով՝ խավարի մեջ։
Այդ պատճառով էլ քննադատները համեմատում են նկարը սարսափ ֆիլմից դրվագի հետ։
«Ներկայացված երեխաները լիովին կարող են հավակնել «Եգիպտացորենի երեխաները» ֆիլմում դերերի»,-գրում է «Կոպենհագեն փոստ»-ը։
Իսկ բրիտանական «Դեյլի մեյլ»-ն էլ համեմատել է դինաստիան «Ադամսների ընտանիքի» հետ, buzzfeed.com-ն էլ խոստովանել է, որ երբ նայում ես նկարին՝ փշաքաղվում ես՝ գրելով՝ «Ողջունում ենք Ձեզ, դժոխքի տիրակալներ»։
Իսկ նկարի հեղինակը զարմացած է մարդկանց արձագանքից։ Ինչ վերաբերում է կենտրոնում գտնվող արքայազն Կրիստիանին, ապա նրա մռայլ հայացքն ու աչքի տակի «պարկերը», ըստ հեղինակի, բացատրվում են դժվարին պատասխանատվությամբ, որը նրան սպասվում է առաջիկայում։











