Էրդողանը երգում է ինքնաթիռում (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճանապարհորդություններից մեկի ժամանակ երգել է ինքնաթիռում։
Թե երբ է երգել Էրդողանը, հայտնի չէ, սակայն տեսանյութը համացանցում տարածվել է երեկ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf օրաթերթի կայքը, տեսանյութում Թուրքիայի վարչապետը երգում է թուրքական ժողովրդական երգ, որը կատարել է թուրք երգիչ Նեշեթ Էրթաշը, ում հադեպ սերն Էրդողանը երբեք չի թաքցրել և հանրահավաքների ընթացքում էլ հաճախ է հիշատակում նրա անունը։










