Ասիայի ամենաերկար փակ կամուրջը հրդեհի հետևանքով ոչնչացվել է մի գիշերվա ընթացքում (լուսանկարներ)
Ասիայի ամենաերկար փակ կամուրջը՝ Յունցզին, որը գտնվում է Չինաստանում, ամբողջովին ոչնչացվել է անցած գիշեր տեղի ունեցած ուժեղ հրդեհի պատճառով։

Ինչպես նշում է Daily Mail-ը, փայտաշեն կամուրջը, որն իր գեղեցկությամբ հայտնի է ամբողջ Ասիայում, ունի 303 մ երկարություն, 5 մ լայնություն և բուդդայական պագոդա ոճով կառուցված տանիք։

Կամուրջը կառուցվել է 1591թ., սակայն անցած գիշեր այն կրակից վերածվել է մոխրի ու թափվել գետը. կանգուն են մնացել միայն դրա հիմնասյուները։


Դեպքի վայր ժամանած հրշեջները ջանք չեն խնայել հրդեհը մարելու համար, սակայն նրանց չի հաջողվել կամուրջը փրկել ոչնչացումից։

Ներկայում իշխանությունները հետաքննություն են սկսել հրդեհի բռնկման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ։

Հետաքրքրական է, որ կամրջի կառուցման ժամանակ ոչ մի մեխ չի օգտագործվել։


Կամուրջի տեսքը նախքան հրդեհը












