28 ուղևոր տեղափոխող ինքնաթիռն անհետ կորել է Հարավային Աֆրիկայում

10:09 • 30.11.13

Մոզամբիկից Անգոլա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռն անհետ կորել է, տեղեկացնում է lenta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։

 

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 34 մարդ՝ 28 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Նրանց քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

 

Ինքնաթիռը թռել է Մոզամբիկի օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Անգոլայում, սակայն այդպես էլ այնտեղ չի հասել։ Տեխնիկական խնդիրների մասին չի հաղորդվում։

 

Ենթադրվում է, որ ինքնաթիռը կարող է վայրէջք կատարած լինել Անգոլային սահմանակից Նամիբիայում, որտեղից օդաչուները վերջին անգամ կապի են դուրս եկել։ Սակայն այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ։

 

Որոնումներին խոչընդոտում է հորդառատ անձրևն ու մութը։