Նոր որակի հայկական պետության համար անթույլատրելի է օտար պետության կողմից իր սահմանների պահպանությունը. Նախախորհրդարան

23:19 • 30.11.13

Այսօր Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի  է ունեցել Նախախորհրդարանի մշակած՝ Նոր որակի Հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի պաշտպանական ոլորտի ներկայացում-քննարկումը։


Բանախոսներ Վարուժան Ավետիսյանը և Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել են ՀՀ (ներառյալ՝ Արցախը) պաշտպանական կազմակերպվածքը Հայաստանի ու հայության գոյության և զարգացման, ինչպես նաև՝ նրանց նպատակների իրագործման երաշխիքը վերլուծելու ռազմավարական ծրագիրը:



Ըստ Նախախորհրդարանի տարածած մաուլի հաղորդագրության՝ Հանրային քննարկումների շարքը նպատակ է հետապնդում ներկայացնելու ապագա հայկական պետության ուրվագիծը և ռազմավարական հայեցակարգի նախագծի շուրջը ձևավորելու  ինտելեկտուալ ճակատ, որի անդամներն ունակ են, կարող են և ուզում են մասնագիտական ներդրում ունենալ Նոր հայկական պետության ձևավորման և զարգացման գործում։

 

«Նախախորհրդարանի մշակած` Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակագի պաշտպանական ոլորտի նախագծի համաձայն` նոր որակի հայկական պետության համար անթույլատրելի է օտար պետության, տվյալ դեպքում` Ռուսաստանի կողմից իր սահմանների պահպանությունը, որն իրականացվում է Ռուսաստանի հատուկ ծառայության` Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջոցով: Ուստի Հայաստանում հայ ժողովրդի իշխանության վերահաստատումից հետո անհապաղ պետք է դադարեցվի Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ուժերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի գործողությունը, և այդ ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից»,-ասվում է հաղորդագրության մեջ: