Նեապոլում սկսել են հավատացյալների համար դեղահաբեր վաճառել

23:35 • 30.11.13

Իտալիայում «քրիստոնյաների համար դեղահաբերն» արդեն հայտնի են դարձել՝ չնայած նրան, որ միայն վերջերս են հայտնվել վաճառքում: Դեղահաբը 4 եվրոյով հնարավոր է գնել հոգևոր ապրանքների խանութներից կամ պատվիրել համացանցում: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ El Mundo-ին հղումով, այս գաղափարի հեղինակը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է:


Նեապոլի դեղատան տերերն արագ հասկացել են, թե ինչպես կարելի է գումար վաստակել հավատացյալների զգացմունքների վրա: «Հրաշագործ դեղամիջոցը»՝ տերողորմյաներով և սրբապատկերներով տուփերը, մեծ պահանջարկ ունեն:


«Դեղահաբերը չունեն հակացուցումներ»,- նշվում է բնութագրության մեջ: Այն կարող են ընդունել նաև հղի կանայք, դրանք օգտակար են պրոֆիլակտիկ նպատակներով՝ օրական մեկ դեղահաբ, սակայն ծայրահեղ դեպքերում հնարավոր է ընդունել այնքան, որքան ցանկանում է մարդը: