Օբաման չի որոշել, թե որտեղ է ապրելու նախագահի պաշտոնը լքելուց հետո

00:45 • 30.11.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, դեռևս չեն որոշել, թե որտեղ են ապրելու 2017 թվականից հետո, երբ կդադարեն Օբամայի նախագահական լիազորությունները: Նրանք, սակայն, չեն բացառում, որ կարող են մնալ մայրաքաղաքում, որպեսզի օգնեն իրենց կրտսեր դպրոցական աղջկան: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ABC-ին:


2017 թվականին նախագահի ավագ աղջիկը՝ Մալիան, հավանաբար արդեն կսովորի համալսարանում, սակայն կրտսեր աղջիկը՝ Սաշան, դեռևս աշակերտ կլինի: ԱՄՆ-ում երիտասարդությունը, սովորաբար, սկսում է ծնողներից առանձին ապրել դպրոցն ավարտելուց հետո:


Սաշա Օբաման սովորում է Վաշինգտոնի արվարձանում գտնվող հանրակրթական դպրոցներից մեկում: Մինչև Օբամայի նախագահ ընտրվելը ընտանիքի միշտ ապրել է Չիկագո քաղաքում: