Սպիտակ տան կայքում Յանուկովիչի դեմ խնդրագիրը հավաքել է 100.000 ստորագրություն. սպասվում է ԱՄՆ-ի արձագանքը

09:23 • 30.11.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով խնդրագիրը Սպիտակ տան կայքում հավաքել է ավելի քան 100.000 ստորագրություն, հայտնում է Взгляд-ը։

 

Խնդրագիրը կայքում հայտնվել էր երեքշաբթի։

 

«Մենք չենք կարող համակերպվել այն բանի հետ, երբ նախագահ Յանուկովիչը և նրա կառավարությունը մերժում են ուկրաինացի ժողովրդի՝ արևմտյան քաղաքակրթությանը մերձենալու իրավունքը»,- ասել են նախաձեռնողները։

 

Ի պատասխան ուկրաինական իշխանությունների կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշմանը՝ նրանք պահանջում են ԱՄՆ-ի իշխանություններից պատժամիջոցներ սահմանել անձամբ Յանուկովիչի և նրա նախարարների կաբինետի անդամների նկատմամբ, այդ թվում՝ արգելել նախագահի մուտքն ԱՄՆ և ԵՄ, ինչպես նաև նրանց հետ կապված ընկերությունների բանկային հաշիվները սառեցնել։

 

Համաձայն կայքի կանոնների՝ Սպիտակ տունը պարտավոր է պաշտոնապես պատասխանել այն խնդրագրերին, որոնք 30 օրում 100.000 ստորագրություն կհավաքեն։