Մարմնավաճառների հաճախորդները Ֆրանսիայում մինչև 4.000 եվրոյի տուգանք կվճարեն

15:00 • 30.11.13

Ֆրանսիայի պատգամավորները կողմ են քվեարկել սեքս-ծառայությունների սիրահարներին տուգանելու մասին օրենքին, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Մարդիկ, որոնք առաջին անգամ են դիմել մարմնավաճառների ծառայություններին, ստիպված կլինեն վճարել 1.500 եվրո, իսկ երկրորդի ժամանակ կպատժվեն մինչև 3.750 եվրո տուգանքով:

 

Ֆրանսիայի Ազգային ժողովը նաև հավանություն է տվել տարեկան 20 մլն եվրոյի չափով հիմնադրամ ստեղծելու նախագծին, որի միջոցները կուղղվեն նրանց, ովքեր կցանկանան հրաժարվել անօրինական մասնագիտությունից: Բացի այդ, օտարերկրացի մարմնավաճառները կկարողանան Ֆրանսիայում կացության իրավունք ստանալ ամենաքիչը կես տարի ժամկետով:

 

Մարմնավաճառությունը Ֆրանսիայում մինչ այժմ օրինական է եղել: