Բողոքի ակցիա Աբովյան քաղաքում՝ առևտրականները հարկային մարմնի դեմ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր մանր և միջին բիզնեսով զբաղվող մոտ 200 առևտրականներ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ առևտրականներն ասել են, որ հարկային մարմինների աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:
Հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանը հրաժարվել է ընդունել բողոքի մասնակիցներին, սակայն կանայք ճեղքել են հարկային տեսուչների պատնեշը և փորձել մտել պետի աշխատասենյակ, ինչից հետո վերջինս ոստիկանություն է կանչել: Ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել, որ իրենց ընդունի պետը և սպառնում են չհեռանալ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










