Շոտլանդիայում փաբի տանիքին ուղղաթիռի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել (տեսանյութ)
Շոտլանդական Գլազգո քաղաքի փաբի տանիքին ոստիկանական ուղղաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Daily Mail-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է ոստիկանական աղբյուրի։
Ավելի վաղ հաղորդվել է 9 տուժածի մասին։
Վթարը տեղի է ունեցել լույս շաբաթ։ Փաբում վթարի ժամանակ գտնվել է ավելի քան 100 մարդ. ուրբաթ երեկոյան այնտեղ համերգ է տեղի ունեցել։
Ականատեսները հայտնում են, որ շատերը չեն կարողանում դուրս գալ շենքից։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները։










