Շոտլանդական Գլազգո քաղաքում ուղղաթիռն ընկել է փաբի տանիքին. կան տուժածներ

09:50 • 30.11.13

Շոտլանդական Գլազգո քաղաքում ուղղաթիռն ընկել է փաբի տանիքին, տուժել է նվազագույնը 9 մարդ, հայտնում է Взгляд-ը։

 

Բրիտանական խորհրդարանի անդամ Ջիմ Մերֆիի խոսքով՝ դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության մոտ 40 բրիգադ, բժիշկներ և ոստիկանությունը։

 

Ուղղաթիռը պատկանել է ոստիկանությանը։ Այն ընկել է Clutha մարդաշատ փաբի տանիքին, սակայն ընկնելիս պայթյուն տեղի չի ունեցել։

 

Վթարի ժամանակ փաբում գտնվել է ավելի քան 100 մարդ. ուրբաթ երեկոյան այնտեղ համերգ է տեղի ունեցել։

 

Ուղղաթիռում գտնվել Է 3 մարդ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։