Տաջիկստանի նախագահը որդուն նշանակել է երկրի Մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնում

13:00 • 30.11.13

Տաջիկստանում ավարտվել է երկրի կառավարության ձևավորումը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Խովար»-ին:

 

Տաջիկստանի վերընտրված նախագահ Էմոմալի Ռահմոնը, որը համաձայն Սահմանադրության՝ կառավարության նախագահն է և իրավունք ունի պաշտոնից հեռացնել և նշանակել նախարարների, փոխել է 14 նախարարներից 8-ին, ինչպես նաև վարչապետին:

 

Բացի այդ, նախագահն իր ինը երեխաներից ամենամեծին՝ 26-ամյա Ռուստամ Էմոմալիին, նշանակել է երկրի Մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնում: Նախկինում նա զբաղեցրել է գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 

 

Նոյեմբերին կեսերին Ռահմոնը չորրորդ անգամ դարձել է Տաջիկստանի նախագահ՝ ընտրություններին ստանալով 85 տոկոսից ավելի ձայն: