Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լևոչկինը հրաժարական է տվել: Այս մասին Интерфакс- Украина գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը:
Գործակալությունը դեռ չունի այդ տեղեկության հաստատում: Աղբյուրի տեղեկություններով՝ որոշման պատճառը հնարավոր է՝ Կիևի կենտրոնում «Եվրամայդանը» ցրելու ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնությունն է եղել:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն դատապարտել է Կիևի կենտրոնում ցուցարարներին ուժով ցրելու իրավապահների գործողությունները և կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը հարգել խոսքի և հավաքների ազատության սկզբունքները: Այդ մասին ասված է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զգուշացնում է Ուկրաինայի իշխանություններին Կիևում ցուցարարների դեմ ուժ չկիրառել և նախազգուշացնում երկկողմ հարաբերությունների համար լուրջ հետևանքների մասին:










