ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կա երկու տուժած

10:31 • 01.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 30-ին՝ ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում, ԳԱՅ-ի պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 01 OU 647 պ/հ (վարորդ` Ա. Ա.) և «Մերսեդես» մակնիշի 33 VS 231 պ/հ (վարորդ Մ. Պ. ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները:


Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներ Մ. Պ.-ին և Ա. Ա.-ին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: