Վ.Պուտինի այցի շրջանակներում երեկվանից ՀՀ–ում են Արա Աբրահամյանը, ՌԴ մի շարք նահանգապետեր

12:48 • 01.12.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում երեկվանից Հայաստանում է Հայերի համաշխարհային և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ում հետ մեկ օր առաջ Հայաստան են ժամանել ՌԴ մի շարք նահանգապետեր:


Նրանք այսօր հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահի առաջին տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանի հետ, ում հետ գտնվում են Վայոց ձորում:


Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ Ռուսաստանի հայերի միության իր աղբյուրներից: